Հայաստանում Ամերիկյան խորհուրդների մասին

Հայաստանում Ամերիկյան խորհուրդների մասին

1996 թվականից սկսած Հայաստանում Ամերիկյան խորհուրդներն իրականացրել է մեկ տասնյակից ավելի ծրագրեր՝ հնարավորություն տալով ավագ դպրոցի և բուհերի 1400 ուսանողներին, մանկավարժներին և դասախոսական կազմի անդամներին ուսանել, կատարել հետազոտություններ և ձեռք բերել մասնագիտական հմտություններ: Միևնույն ժամանակ, տասնյակ ամերիկացի ուսանողներ, գիտնականներ և մասնագետներ ժամանել են այստեղ՝ հայերեն կամ տարածաշրջանային այլ լեզուներ սովորելու, ակադեմիական հետազոտություններ կատարելու, փոխայցելություններին մասնակցելու կամ մասնագիտական պրակտիկա ձեռք բերելու նպատակով։

Մեր գրասենյակը սերտ աշխատանքային հարաբերությունների մեջ է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Խաղաղության կորպուսի և տեղական համալսարանների հետ:

Ամերիկյան խորհուրդների մասին

Աշխարհի ամենահաջողակ հաստատություններն ու որոշ երկրներ համագործակցում են Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հետ` մշակութային փոխանակման, լեզվի ուսուցման և մասնագիտական զարգացման ուղղությամբ:

1974 թվականից ի վեր, մեր կրթական պորտֆելը աճել է՝ ներառելով 90 երկիր, որոնք կարևոր են ազգային անվտանգության, բարեկեցության և խաղաղության առումներով: Մեր ծրագրերն առանձնանում են հիմնավոր ուսումնասիրություններով` դրանց որակը և ամբողջականությունը ապահովելու համար: Մեր ծրագերն ունեն մասնակիցների լայն սպեկտր՝ ավագ դպրոցից մինչև հետդոկտորական և մասնագիտական աստիճանի ուսանողներ։

Մինչ օրս մենք ավելի քան 94,000 շրջանավարտների համայնք ենք կառուցել՝ ներառյալ ազգային առաջնորդներ, նախարարներ, խորհրդարանի անդամներ, դեսպաններ և գործադիր տնօրեններ:

Առաքելությունը

Ամերիկյան խորհուրդներն ամրապնդում է միջազգային կապերն ու փոխըմբռնման սկզբունքները` ակադեմիական, մասնագիտական և մշակութային փոխանակումների, լեզուներ տիրապետելու, կրթության զարգացման և հետազոտական գործունեության միջոցով:

Տեսլական
Հզորացնել անհատներին և հաստատություններին այս բազմազան ու փոխկապակցված աշխարհի մարտահրավերները հաղթահարելու համար:

 

Կապ մեզ հետ

Դեյգն Վելընթայն, Գրասենյակի տնօրեն

Նանե Աբրահամյան, Փոխտնօրեն

am@americancouncils.org

+374 10 544 012

+374 10 544 015

Ամիրյան փող., 4/7 շենք, 5-րդ հարկ, «Իմպերիում Պլազա» բիզնես-կենտրոնի շենք
0010
Երևան
Հայաստան