1974 թվականից ի վեր հզորացնելով անհատներին և հաստատությունները այս բազմազան ու փոխկապակցված աշխարհի մարտահրավերները հաղթահարելու համար
Հայաստանում Ամերիկյան խորհուրդներ
1996 թվականից սկսած Հայաստանում Ամերիկյան խորհուրդներն իրականացրել է մեկ տասնյակից ավելի ծրագրեր՝ հնարավորություն տալով ավագ դպրոցի և բուհերի 1400 ուսանողներին, մանկավարժներին և դասախոսական կազմի անդամներին ուսանել, կատարել հետազոտություններ և ձեռք բերել մասնագիտական հմտություններ: Միևնույն ժամանակ, տասնյակ ամերիկացի ուսանողներ, գիտնականներ և մասնագետներ ժամանել են այստեղ՝ հայերեն կամ տարածաշրջանային այլ լեզուներ սովորելու, ակադեմիական հետազոտություններ կատարելու, փոխայցելություններին մասնակցելու կամ մասնագիտական պրակտիկա ձեռք բերելու նպատակով։