 
        
        
      
    
    EducationUSA Հայաստան խորհրդատվական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող EducationUSA հայաստանյան գրասենյակը պատկանում է աշխարհում գոյություն ունեցող հարյուրավոր խորհրդատվական կենտրոնների ցանցին: Կենտրոնը դիմորդներին և ուսանողներին տրամադրում է ճշգրիտ, բազմակողմանի և արդի տեղեկատվություն՝ ԱՄՆ-ում քոլեջներ ևհամալսարաններ ընդունվելու գործընթացի վերաբերյալ: Կենտրոնի բոլոր ծառայությունները՝ ներառյալ թեստերին պատրաստվելու համար գրադարանից գրքեր տրամադրելը, անհատական խորհրդատվությունները, դասախոսությունները, աշխատաժողովները, փորձնական թեստերի հանձնումը, խմբակային խորհրդատվությունները և տարածաշրջանային այցելությունները տրամադրվում են անվճար:
EducationUSA հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 1992թ.: Կենտրոնը ղեկավարվում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:
Կենտրոնը բաց է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:00-18:00-ը յուրաքանչյուրի համար` անկախ տարիքից ու կրթությունից: EducationUSA հայաստանի ֆեսբուքյան էջը հասանելի է ինչպես հարցեր ուղղելու, այնպեսև հետևելու ԱՄՆ կրթական համակարգին վերաբերող նորություններին և տեղեկանալու գալիք միջոցառումների մասին:
Մատուցվող Ծառայությունները
Դասախոսություններ, աշխատաժողովներ, վեբինարներ
- ԱՄՆ-ի կրթական համակարգը, ընդունելության կարգը 
- Ինչպես գրել նպատակների հիմնավորման և ընդունելության էսսե-շարադրություն, 
- Ստանդարտացված թեստերի վերաբերյալ դասախոսություն՝ TOEFL, IELTS, SAT, GRE, GMAT 
- Վեբինար-զրույցներ ԱՄՆ համալսարանների ներկայացուցիչների հետ 
- Մինչմեկնման կողմնորոշիչ միջոցառում Ամերիկայի Միացյալ Նահանգներում բուհեր ընդունված ուսանողների համար 
Գալիք միջոցառումների հայտարարություններին կարող եք ծանոթանալ Ֆեյսբուքյան մեր էջում կամ բաժանորդագրվելով EducationUSA Հայաստանի նորություններին:
Խորհրդատվություն
Խորհրդատվություն տրվում է նրանց, ովքեր ցանկանում են մանրամասն տեղեկություններ ստանալ ամերիկյան քոլեջներ, համալսարաններ դիմելու գործընթացի վերաբերյալ: Խորհրդատվության օր և ժամ ամրագրելու համար խնդրում ենք զանգահարել մեր գրասենյակ 010 56 00 45, 54 40 15, 54 40 12 կամ նամակ գրել ֆեյսբուքյան մեր էջին։
Գրադարան
- TOEFL, IELTS, SAT, ACT, GRE, GMAT, LSAT, USMLE թեստերի տեղեկագրքեր 
- Քոլեջների կատալոգներ, տեղեկատվական ձեռնարկներ տարբեր մասնագիտական առարկաների վերաբերյալ 
- Բակալավրիական և մագիստրոսական ծրագրերին վերաբերող ուղեցույցներ 
Գրադարան մուտք ունենալու համար խնդրում ենք հետևել ստորև ներկայացված հրահանգներին՝
Դուք միայն պետք է
- Ստեղծեք ձեր ԱՆՎՃԱՐ հաշիվը Librarika- ում
- Ուղարկեք EducationUSA գրադարանի մուտք ունենալու հարցում
- Գտնեք ձեր նախընտրած գիրքը
- Պատվիրեք
- Այցելեք գրասենյակ գիրքը վերցնելու համար
Librarika համակարգը օգտագործելու մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար այցելեք այստեղ՝ https://bit.ly/3ds3oQ4
Կապ մեզ հետ
Իննա Ղաբուլյան
EducationUSA կրթական խորհրդատու
+374 99 50 30 35
ighabulyan@educationusa.org
