FLEX Շրջանավարտների ծրագիր

FLEX ծրագիրը սկսվում է փոխանակման տարվանից անմիջապես հետո

Երբ FLEX ծրագրի մասնակիցները վերադառնում են, ծրագիրը չի ավարտվում: Ընդհակառակը` նրանց վերադարձով սկսվում է նոր հնարավորություններով ու փորձով լի կյանք, քանի որ նրանք դառնում են ՖԼԵՔՍ շրջանավարտների ընտանիքի մի մասը։

FLEX շրջանավարտները հնարավորություն ունեն Միացյալ Նահանգներում ստացած գիտելիքն ու հմտությունները օգտագործելու, բարելավելու իրենց փորձը ցանկացած բնագավառում, նպաստելու իրենց համայնքի զարգացմանը և փոխելու իրենց երկիրը դեպի լավը։

Ներկայումս Հայաստանում կան մոտավորապես 1200 շրջանավարտներ Հայաստանի տարբեր մարզերից, քաղաքներից և գյուղերից։

ՖԼԵՔՍ շրջանավարտները յուրահատուկ հնարավորություն ունեն մասնակցելու ժողովրդավարության զարգացման սեմինարների եւ կլոր սեղանների, մասնագիտական զարգացման  սեմինարների եւ դասընթացների,  հանդիպելու տարբեր ոլորտներում մասնագիտացած փորձագետների հետ, կատարել կամավորական աշխատանք, մասնակցել հասարակական իրադարձությունների եւ տոնակատարությունների։ Այս հնարավորությունները առաջին քայլերն են Հայաստանի ապագա առաջնորդներ դառնալու ճանապարհին։ 

ՖԼԵՔՍ շրջանավարտները հնարավորություն ունեն միանալու ԱՄՆ շրջանավարտների կայքին, որը հատուկ նախագծված է ԱՄՆ կառավարության հովանավորությամբ իրականացվող ծրագրերի շրջանավարտների համար, այդ թվում նաև ՖԼԵՔՍ-ի։ Սա մի հարթակ է, որտեղ նրանք կարող են որոնել աշխատանքի և դրամաշնորհային հնարավորություններ, ինչպես նաև գտնել շրջանավարտներ եւ հյուրընկալող ընտանիքներ։ Ի թիվս շատ այլ առավելությունների, կայքն ունի օրացույց, որը պարունակում է գալիք միջոցառումների մասին տեղեկություն, շրջանավարտների լուսանկարների պատկերասրահ եւ մի շարք քննարկումնորի ֆորումներ: FLEX շրջանավարտների հետաքրքիր պատմությունները, մասնագիտական հնարավորությունները, տարբեր միջոցառումները և այլ երկրների FLEX շրջանավարտների մասին ավելի շատ տեղեկություն կարող եք կարդալ Bradley Herald կայքում՝ FLEX շրջանավարտների միջազգային կայքից:

Մարզերում շրջանավարտներին ակտիվ պահելու համար կան ՖԼԵՔՍ շրջանավարտների քաղաքային ներկայացուցիչներ Հայաստանի մի շարք մարզերում: