FLEX GLOBAL ԾՐԱԳԻՐ
FLEX Global ծրագիրը դպրոցականներին կրթաթոշակ է տրամադրում՝ մեկ ուսումնական տարի ԱՄՆ-ում անցկացնելու համար։ Մասնակիցներն ապրում են ամերիկյան հյուրընկալ ընտանիքում և սովորում ամերիկյան ավագ դպրոցում։
2027–2028 ուսումնական տարվա համար դիմումներն փակ են։
2028-2029 ուսումնական տարվա համար հավելյալ տեղեկատվություն ստանալու համար այցելեք մեր կայք 2027 թվականի Օգոստոս ամսին։
FLEX GLOBAL ԾՐԱԳԻՐ
Ի՞նչ է FLEX Global ծրագիրը։
FLEX Global ծրագիրը ԱՄՆ կառավարության Պետդեպարտամենտի կրթական և մշակութային հարցերի բյուրոյի (Bureau of Educational and Cultural Affairs) ծրագիր է, որն իրականացվում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից։
FLEX Global-ը հնարավորություն է տալիս ընտրված երկրների դպրոցականներին մեկ ուսումնական տարի անցկացնել ԱՄՆ-ում՝ ապրելով հյուրընկալ ընտանիքում և սովորելով ամերիկյան ավագ դպրոցում։
FLEX Global-ը հիմնված է Future Leaders Exchange (FLEX) ծրագրի ժառանգության վրա, որը գործում է ավելի քան 30 տարի, և Kennedy-Lugar Youth Exchange and Study (YES) ծրագրի ժառանգության վրա, որը գործում է գրեթե 25 տարի։
FLEX Global-ի նպատակն է զարգացնել երիտասարդ առաջնորդների ցանց, որոնց անդամները կհասկանան և կաջակցեն ԱՄՆ մշակույթին և առաջնահերթություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ձեռնարկատիրությանը, տեխնոլոգիաներին և արհեստական բանականությանը (AI), ինչպես նաև առաջնորդությանը։
FLEX Global-ը բարձր մրցակցային, արժանիքների վրա հիմնված փոխանակման ծրագիր է, որը ֆինանսավորվում և իրականացվում է ԱՄՆ կառավարության Պետդեպարտամենտի կրթական և մշակութային հարցերի բյուրոյի (ECA) կողմից։
Ծրագիրը մասնակիցներին հնարավորություն է տալիս մեկ ուսումնական տարի անցկացնել ԱՄՆ-ում՝ ապրելով հյուրընկալ ընտանիքում, սովորելով ամերիկյան ավագ դպրոցում, մասնակցելով համայնքային միջոցառումներին, զարգացնելով առաջնորդական հմտություններ և մասնակցելով Ամերիկյան գերազանցության զարգացման միջոցառումներին, որոնք կենտրոնացած են բիզնեսի, տեխնոլոգիաների և ձեռնարկատիրության վրա։
Ծրագրին մասնակցած երիտասարդ առաջնորդները վերադառնում են իրենց երկրներ նոր հմտություններով և գիտելիքներով, որոնք նրանք կիրառում են իրենց համայնքների զարգացման համար և դառնում են ԱՄՆ-ի երկարաժամկետ գործընկերներ։
FLEX Global ծրագիրը տեղական մակարդակում աջակցվում է հազարավոր ԱՄՆ քաղաքացիների և տեղական միջնակարգ դպրոցների կողմից, որոնք առանց ֆինանսական փոխհատուցման ընդունում, կրթում և աջակցում են ծրագրի մասնակիցներին։
Ի՞նչ է տրամադրում FLEX Global ծրագիրը։
Ծրագիրը տրամադրում է՝
Տնից ԱՄՆ և ԱՄՆ-ից տուն երկկողմանի ներքին և միջազգային ճանապարհորդության ծախսեր։
Ամսական նպաստ, որը նախատեսված է աշակերտների՝ սոցիալական միջոցառումներին մասնակցելու և անհրաժեշտ անձնական պարագաներ ձեռք բերելու համար։
Մեկ ուսումնական տարվա համար ստուգված և ընտրված ամերիկյան հյուրընկալ ընտանիքում տեղավորում։
ԱՄՆ միջնակարգ դպրոցում սովորելու հնարավորություն։
Ծրագրի կողմնորոշիչ միջոցառումներ, ներառյալ՝ ծրագրից առաջ նախապատրաստում։
ԱՄՆ-ի տեղական համայնքներում կազմակերպվող ծրագրային միջոցառումներ։
Բժշկական ապահովագրություն, որը չի ներառում նախկինում գոյություն ունեցող բժշկական խնդիրները և ատամնաբուժական ծառայությունները։
Ի՞նչ չի տրամադրում FLEX Global ծրագիրը։
Միջազգային անձնագիր ստանալու հետ կապված որևէ ծախս։
Անձնական ծախսեր, որոնք չեն վճարվում ամսական նպաստով։
Հավելյալ ուղեբեռի համար նախատեսված վճարները։
Ինտերնետի կամ բջջային տվյալների փաթեթների ծախսերը։
Ո՞վ կարող է դիմել FLEX Global ծրագրին։
FLEX Global-ը արժանիքների վրա հիմնված և բաց մրցույթ է, որի մասնակցությունն անվճար է համապատասխանող դիմորդների համար։
Աշակերտները կարող են ծրագրին դիմել միայն մեկ անգամ տվյալ հավաքագրման ընթացքում։
Դիմորդները պետք է՝
Համապատասխանեն Հայաստանի համար սահմանված դասարանի և տարիքի պահանջներին։
Դիմելու պահին սովորեն և հաճախեն Հայաստանում գործող միջնակարգ դպրոց, որտեղ դիմում են ծրագրին։
Ունենան լավ առաջադիմություն։
Նախկինում սովորած լինեն անգլերեն և դիմելու պահին ցուցաբերեն անգլերենի իմացություն։
Համապատասխանեն ԱՄՆ վիզա ստանալու պահանջներին։
Լինեն ՀՀ քաղաքացի։
Ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝
discoverflexglobal.org/apply-to-flex
Ո՞վ չի կարող դիմել ծրագրին։
Չեն կարող դիմել՝
Այն աշակերտները, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ չափանիշներին։
Այն աշակերտները, որոնց անմիջական կամ այլ ընտանիքի անդամները՝
դիմել են կամ դիմում են ԱՄՆ ներգաղթելու համար, կամ
ծրագրել են ներգաղթել կամ արդեն ներգաղթել են ԱՄՆ։
Ինչպե՞ս է իրականացվում թեստավորման և ընտրության գործընթացը։
Աշակերտները մրցում են՝ անցնելով՝
անգլերենի թեստավորում,
վերահսկվող պայմաններում շարադրություններ,
հարցազրույցներ FLEX Global-ի աշխատակիցների հետ,
ամբողջական դիմումի գործընթաց։
Ընտրությունը իրականացվում է ԱՄՆ-ում և հիմնված է արժանիքների և մեկամյա փոխանակման ծրագրին պատրաստվածության վրա։ Անգլերենի իմացությունը ընտրության մի քանի գործոններից մեկն է և միակ որոշիչ գործոնը չէ։
Վերջնական ընտրված մասնակիցները պետք է անցնեն բժշկական համապատասխանության գնահատում և իրենց կարգավիճակի մասին տեղեկանան գարնանը։
Ընտրված աշակերտները մասնակցում են նախամեկնումային կողմնորոշիչ ծրագրի՝ հունիսին կամ հուլիսին, օգոստոսին մեկնում են ԱՄՆ և վերադառնում հաջորդ տարվա մայիս–հունիս ամիսներին՝ իրենց նշանակված ծրագրի ավարտի ամսաթվին։
ԱՄՆ մուտքի արտոնագիրը որևէ պատճառով չի կարող երկարաձգվել կամ փոփոխվել այդ ամսաթվից հետո։
Ի՞նչ օգուտներ կարող եմ ստանալ փոխանակման փորձից։
FLEX Global-ը եզակի հնարավորություն է մեկ տարի ապրելու հյուրընկալ ընտանիքում և սովորելու ԱՄՆ ավագ դպրոցում։
Մասնակիցները՝
անմիջականորեն ծանոթանում են ԱՄՆ-ի առօրյա կյանքին և մշակույթին,
ավելի լավ հասկանում և գնահատում են ամերիկյան մշակույթը,
Հայաստանի մասին տեղեկություններ են կիսում ԱՄՆ հյուրընկալ համայնքների հետ,
ստեղծում են երկարատև հարաբերություններ իրենց հյուրընկալ ընտանիքների հետ,
ամրապնդում են կապերը ԱՄՆ-ի և ծրագրին մասնակցող երկրների միջև։
Ի՞նչ պետք է հաշվի առնել FLEX Global-ին դիմելուց առաջ։
Դիմելուց առաջ աշակերտները պետք է հաշվի առնեն հետևյալ հարցերը․
Արդյո՞ք ստիպված կլինեմ կրկնել ուսումնական տարին։
Արդյո՞ք տուն կվերադառնամ շատ ուշ՝ դպրոցական ավարտական կամ համալսարան ընդունվելու քննություններին մասնակցելու համար։
Արդյո՞ք իմ համալսարանը կամ ուսումնական հաստատությունը կհետաձգի իմ ընդունելությունը։
Արդյո՞ք վերադարձից հետո ստիպված կլինեմ զինվորական ծառայություն անցնել։
Արդյո՞ք կկարողանամ ավարտել դպրոցը գերազանցությամբ կամ ստանալ ոսկե մեդալ։
Կարևոր․ Աշակերտները, ովքեր մինչև ԱՄՆ մեկնելը փոխում են իրենց դասարանը և արդյունքում հայտնվում են ծրագրի համար չհամապատասխանող դասարանում, կզրկվեն ծրագրին մասնակցելու հնարավորությունից։
Որտե՞ղ կարող եմ լրացուցիչ տեղեկություններ գտնել։
Ավելի մանրամասն տեղեկությունների համար՝
Հեռախոսահամար-091100847
Էլ․ հասցե-flexglobal.am@americancouncils.org
Instagram-flexglobalarmenia
Կապ մեզ հետ
Program Contact:
flexglobal.am@americancouncils.org
Instagram: FLEX Global Program Armenia (@flexglobalarmenia)
+374 91 100 847