Future Leaders Exchange Program (FLEX)

ԱՊԱԳԱ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ (FLEX)
2026-2027թթ․ դիմումների ընդունումն արդեն սկսված է

Դիմելու վերջնաժամկետ՝ 30/09/2025

Հայցադիմումը սկսելուց հետո ունեք 5 օր՝ այն լրացնելու համար

Ո՞վ կարող է դիմել ծրագրին

FLEX ծրագրին մասնաակցելն ամբողջությամբ անվճար է և բաց է բոլոր ցանկացողների համար, ովքեր համապատասխանում են պահանջներին:

2025 թվականին ծրագրի քննություններին մասնակցելու համար աշակերտները պետք է համապատասխանեն հետևյալ բոլոր չափանիշներին:

Դիմել կարող են այն աշակերտները, ովքեր՝

ծնվել են 2008թ-ի հուլիսի 15-ից մինչև 2010թ-ի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում
2025թ-ի սեպտեմբերի դրությամբ սովորելու են՝
 • դպրոցի 9-րդ, 10-րդ կամ 11-րդ դասարաններում
 • հաշմանդամություն ունեցող աշակերտներ՝ 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կամ 12-րդ դասարաններում
 • Քոլեջների I, II կամ III կուրսերում, որոնք համապատասխանում են դպրոցների 9–11-րդ դասարաններին
Արցախից տարհանված աշակերտները ևս կարող են մասնակցել ծրագրին;

Պետք է ունենան լավ և գերազանց առաջադիմություն;

Պետք է իմանան անգլերեն;

Պետք է լինեն ՀՀ քաղաքացի, կարողանան ստանալ ՀՀ անձնագիր;

Պետք է համապատասխանեն J-1 վիզայի պահանջներին;

Չեն եղել ԱՄՆ-ում վերջին հինգ (5) տարիների ընթացքում ԱՄՆ-ում երեք (3) ամսից ավել։

Աշակերտները չեն կարող մասնակցել, եթե՝

չեն համապատասխանում վերոնշյալ չափանիշներին;

վերջին հինգ (5) տարիների ընթացքում գտնվել են ԱՄՆ-ում երեք (3) ամսից ավել;

նրանց ընտանիքը (կամ ընտանիքի անդամը).

  • դիմել է կամ դիմում է ԱՄՆ տեղափոխվելու համար;

  • պլանավորել է տեղափոխվել կամ արդեն տեղափոխվել է ԱՄՆ:

FLEX ծրագիրը կանցկացնի թեստավորում երեք փուլերով 2025 թվականի օգոստոսից դեկտեմբեր.

1-ին փուլ: Բաց է համապատասխան դիմորդների համար 2025 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր: Այս փուլը ներառում է նախնական առցանց դիմում և 3 շարադրություն, որոնք պետք է ներկայացվեն դիմումը սկսելուց հետո 5 օրվա ընթացքում:

2-րդ փուլ: Բոլոր աշակերտները 24 ժամվա ընթացքում իրենց նշված էլ․ հասցեին ստանում են անգլերեն լեզվի քննությանը մասնակցելու էլ․ նամակ։

3-րդ փուլ: Այս կիսաեզրափակիչ փուլը ներառում է հարցազրույց, ևս 3 շարադրություն, հայցադիմում և անգլերենի թեստ:

Եթե ունեք հարցեր, ուղարկեք էլ. նամակ՝ flex.am@americancouncils.org

Կապ մեզ հետ

Program Contact:

flex.am@americancouncils.org

Facebook

Instagram: FLEX Program Armenia (@flexarmenia) 

+374 91 100 847