Դարձիր թվային քաղաքացի դեսպան այժմ՝
ապահով, բանիմաց, լսելի

Թվային քաղաքացի դեսպանների վերապատրաստում. լրատվական գրագիտության նախագիծ

Ծրագիրը 16-30 տարեկան հայ երիտասարդներին օգնում է զարգացնել ավելի խորը ընկալում՝ ինչպես օգտագործել տեխնոլոգիան կարեկցող, հասարակապես խելամիտ և դրական ոճով:

Ծրագրի նպատակն է նվազեցնել ապատեղեկատվական արշավների ազդեցությունը հայաստանյան հասարակության վրա և բարձրացնել հանրության վստահությունը ճշգրիտ տեղեկատվության բացահայտման հարցում, մարդկանց զինել իրազեկ, ռացիոնալ այնպիսի որոշումներ կայացնելու կարողությամբ, որոնք ամրապնդում են հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ և պաշտպանում ժողովրդավարական գործընթացները:

Ծրագրի փուլերը.

1․ Դասընթացավարաների պատրաստում

Օգտագործելով Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների՝ ապատեղեկատվության և փաստերի ստուգման կրթական ծրագիրը՝ ընտրված Թվային քաղաքացի դեսպանները վերապատրաստման մոդելի միջոցով մասնակցում են առցանց դասընթացի և ձեռք բերում մեդիա և թվային գրագիտության հիմնարար գիտելիք և կարողություն։


2․ Ուսումնական ծրագրերի մշակում

Թվային քաղաքացի դեսպանների յուրաքանչյուր խումբը համագործակցելով մեդիագրագիտության և մեդիա արտադրության ոլորտների հայ մասնագետների հետ՝ նկարահանում, մոնտաժում և մշակում է դասապլանի մաս կազմող տեսադասընթացները:

3․ Դասընթացներ ՀՀ մարզերում

Դասապլանի և տեսադասերի ստեղծումից հետո յուրաքանչյուր թվային քաղաքացի դեսպան իր համայնքում ձևավորում է երիտասարդներից կազմված խմբեր և նրանց համար անցկացնում մեդիա և տեղեկատվական գրագիտության հիբրիդային դասընթաց։

Թվային քաղաքացի դեսպանների կողմից առցանց/հիբրիդային դասընթացների անցկացում տարածաշրջանի հայ երիտասարդներին համար, որպեսզի նրանք դառնան լրատվական տեսանկյունից գրագետ և ապահով, խելամիտ և հասարակական թվային քաղաքացիներ:

Նախագծի կրթական նյութը կազմվել է Մայք Ռիբելսի 3S հայեցակարգի հիման վրա, որը կենտրոնանում է հետևայլ հմտությունների վրա․

  • Մոդուլ 1. Գաղտնիություն

    Մոդուլ 2. Թվային հետք

    Մոդուլ 3․ Ֆիշինգ

  • Մոդուլ 4. Դավադրությունների տեսություն

    Մոդուլ 5․ Զգացմունքներ, աղբյուրներ, պնդումներ

    Մոդուլ 6. Փաստերի ստուգում

  • Մոդուլ 7. Մտնել դիմացինի դրության մեջ

    Մոդուլ 8. Կոնֆլիկտներ

    Մոդուլ 9․ Ինչպես ճիշտ օգտագործել համացանցը

Նախագծին դիմելու հայտն այս պահին փակ է։



«Թվային քաղաքացի դեսպանների վերապատրաստում» նախագիծը հովանավորվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից և համակարգվում է Հայաստանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների կողմից:

 

Կապ մեզ հետ

Արթուր Զաքարէ Հարությունյան

Ծրագրի համակարգող

aharutyunian@americancouncils.org

+37443030774


DCAT 2023

DCAT 2022-2023

DCAT 2021-2022