Ինչպես դիմել FLEX ծրագրին
2021-2020 ուսումնական տարվա համար ծրագրի քննություններին կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝
ծնվել են 2003թ. փետրվարի 15-ից մինչև 2006թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,
սովորում են 9-12*-րդ դասարաններում կամ քոլեջների այն կուրսերում, որոնք համապատասխանում են դպրոցների 9-12 դասարաններին` 2020թ․ սեպտեմբեր ամսվա դրությամբ,
հաշմանդամություն ունեցող երեխաները, ովքեր սովորում են 8-12-րդ դասարաններում,
ւնեն լավ կամ գերազանց առաջադիմություն և տիրապետում են անգլերենին,
համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին,
վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 90 օրվանից ավել:
*12-րդ դասարանում և քոլեջների ավարտական կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, ծրագրին դիմել չեն կարող՝ անկախ տարիքից:
2020թ․ աշնանը ՖԼԵՔՍ ծրագրի քննություններն անց են կացվելու առցանց։
Կորոնավիրուսի համաճարակի հետ պայմանավորված՝ 2020թ-ի աշնանը FLEX ծրագրի քննություներն իրականացվելու են առցանց։ Դիմորդները քննություններին կարող են մասնակցել ցանկացած վայրից, օգտագործելով համացանցին միացրած բջջային հեռախոս կամ համակարգիչ: Քննություններն իրականացվելու են կրկին 3 փուլով։
1-ին փուլ-ս․թ․ սեպտեմբերի 1-ից առցանց հայցադիմումը հասանելի կլինի այն դիմոդրների համար, ովքեր համապատասխանում են սույն տարվա դիմելու պահանջներին։ Հայցադիմումը հասանելի կլինի մինչև ս․թ․ հոկոկտեմբերի 15-ը։ Այս փուլը ներառում է նախնական առցանց հայտ և 3 շարադրություն, որոնք պետք է լրացնել հայտը սկսելու պահից 10 օրվա ընթացքում: Հղումը կտեղադրվի այս էջում սեպտեբերի 1-ին։
2-րդ փուլ-Անգլերեն լեզվի առցանց քննություն։
3-րդ փուլ- Հարցազրույց, անգլերեն լեզվի քննություն, 3 շարադրություն և հայցադիմում։