Բաց կանչ․ Թվային քաղաքացի դեսպանների վերապատրաստում 2023՝ լրատվական գրագիտության նախագիծ
Դարձիր թվային քաղաքացի դեսպան այժմ՝ ապահով, բանիմաց, հասարակական
Դիմումները կարող եք լրացնել մինչև մարտի 12-ը, 2023, 23։59:
Մասնակցի՛ր լրատվական գրագիտության անվճար ծրագրին, որպեսզի զարգացնես ավելի խորը ընկալում՝ ինչպես օգտագործել տեխնոլոգիան կարեկցող, հասարակապես խելամիտ և դրական ոճով:
Հայաստանում առցանց նյութերի ներգրավվման հրատապ անհրաժեշտություն կա երիտասարդների համար, որը ոչ միայն կսովորեցնի փաստերի ստուգման հիմնարար հմտությունները՝ օգտագործելով ապացուցված տեխնիկան, այլ նաև կուղղորդի դեպի նույնականացում և վերլուծություն՝ խրախուսելու քննադատական մտածողությունը, ուշադրությունը, դրական ներգրավվածությունը և իրական օգտագործման երկխոսությունը, առցանց դժվարին փոխազդեցությունների լուծման տեխնիկա:
Այս ծրագրի նպատակն է նվազեցնել ապատեղեկատվական արշավների ազդեցությունը հայաստանյան հասարակության վրա և բարձրացնել հանրության վստահությունը ճշգրիտ տեղեկատվության բացահայտման հարցում, մարդկանց զինել կրթված, ռացիոնալ որոշումներ կայացնելու համար, որոնք ամրապնդում են հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ և պաշտպանում են ժողովրդավարական գործընթացները:
Ծրագրի նպատակները
Փոփոխել և կատարելագործել Թվային քաղաքացի դեսպանների վերապատրաստման ուսումնական ծրագիրը՝ հավելելով լրատվական և տեղեկատվական գրագիտության թեմաներով նոր կրթական մոդուլներ՝ (DCAT 2.0) հիմնված գոյություն ունեցող օրինակների և լավագույն փորձի վրա, որը մատուցվում է առցանց՝ ներգրավվող տեսանյութերի և սոցիալական մեդիայի բովանդակության համադրմամբ,
Հիբրիդային ուսումնական պլանի մոդելի միջոցով աջակցել մասնակիցներին դառնալ պատասխանատու թվային քաղաքացիներ, որոնք կարող են տարբերակել ապատեղեկատվությունն ու փաստացի բովանդակությունը և ցուցադրում են պատասխանատու և դրական ներգրավվածության նորմեր տեխնոլոգիայի և այլ օգտվողների հետ,
Ձևավորել մեդիագրագիտության տարածաշրջանային բազմամշակութային խումբ՝ ստեղծելու միջազգային մոտեցում՝ ծառայելու որպես թվային քաղաքացի դեսպաններ և ուսուցանելու տեղացի երիտասարդներին պատասխանատու թվային քաղաքացիություն:
Ծրագրի ավարտին Թվային քաղաքացի դեսպանները և նրանց ուսանողները կկարողանան կիրառել թվային քաղաքացու հետևյալ հմտությունները՝
ԱՆՎՏԱՆԳ
Մոդուլ 1. Գաղտնիություն
Մոդուլ 2. Թվային հետք
Մոդուլ 3․ Ֆիշինգ
ԲԱՆԻՄԱՑ
Մոդուլ 4. Դավադրությունների տեսություն
Մոդուլ 5․ Զգացմունքներ, աղբյուրներ, պնդումներ
Մոդուլ 6. Փաստերի ստուգում
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
Մոդուլ 7. Մտնել դիմացինի դրության մեջ
Մոդուլ 8. Կոնֆլիկտներ
Մոդուլ 9․ Ինչպես ճիշտ օգտագործել համացանցը
Ծրագրի կարևոր բաղադրիչը ձեռք բերված գիտելիքների տարածումն է համայնքում:
Ծրագրի երեք փուլերը.
1. Թվային քաղաքացի դեսպանների վերապատրաստում,
2. Ուսումնական ծրագրերի թարգմանություն և մշակում ,
3. Թվային քաղաքացի դեսպանների կողմից առցանց/հիբրիդային դասընթացների անցկացում տարածաշրջանի հայ երիտասարդներին համար, որպեսզի նրանք դառնան լրատվական տեսանկյունից գրագետ և ապահով, խելամիտ և հասարակական թվային քաղաքացիներ:
Փուլ I․ թիմի ստեղծման երկօրյա հանդիպում Երևանում, ապրիլի 8-9
Ընտրված մասնակիցների համար տեղի կունենա թիմի ստեղծման երկօրյա դասընթաց Երևանում։
(Կազմակերպությունը կհոգա տրանսպորտի, գիշերակացի եւ սննդի ծախսերը)
Փուլ II․ առցանց դասընթաց, ապրիլի 10-28
Դասընթացավարների վերապատրաստման մոդելի միջոցով Թվային քաղաքացի դեսպանները կմասնակցեն 5-շաբաթյա առցանց դասընթացի հայերեն լեզվով։ Հանդիպումները տեղի կունենան շաբաթական 3 անգամ, 19։00-20։00։
Փուլ III. հիբրիդային դասընթաց համայնքի երիտասարդների համար, մայիս-օգոստոս, 2023
Թվային քաղաքացի դեսպանները կստեղծեն առնվազն 30 երիտասարդներից կազմված համայնքային խմբեր և կանցկացնեն մեդիա և տեղեկատվական գրագիտության առցանց դասընթաց։
Դեսպանները կազմակերպելու են երիտասարդների հավաքագրման և ավարտական մեկական հանդիպումներ ընտրված համայնքներում։ Նախագծի շրջանակում դեսպանները կհամագործակցեն համայնքային կենտրոնների, դպրոցների, Ամերիկյան անկյունների, ԻնֆոՏների և մարզային հասարակական կազմակերպություններ հետ։
Դիմումները կարող եք լրացնել մինչև մարտի 12-ը, 2023, 23։59։
Ինչպե՞ս դիմել
1. Անցեք այս հղումով,
2. Լրացրեք դիմումի ձևը, որը բաղկացած է անձնական տվյալներից և պատասխանեք հարցերին, որոնց հիմման վրա էլ կնտրվեն մասնակիցները,
3. Դիմումը ուղարկվում է միայն այն դեպքում, երբ դուք հաստատում եք այն, սեղվելով «ուղարկել» (submit) կոճակը դիմումի վերջում,
4. Պատասխանները կուղարկվեն մասնակիցներին մարտի 17-ից հետո, երբ հավաքագրումը ավարտված կլինի,
5. Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները մարտի 20-24-ն ընկած ժամանակահատվածում կհրավիրվեն առցանց հարցազրույցի։
Ընտրվելու ընթացակարգը
Դու պետք է՝
լինես 16-26 տարեկան (2023-ի մայիսի 1-ի դրությամբ),
լինես աշակերտ կամ ուսանող ծրագրի առաջին օրվանն ընդառաջ (մայիս, 2023) կամ
տեղական որևէ կազմակերպությունում կամավոր կամ
Որևէ ձևաչափով համայնքային կյանքում ներգրավված,
բնակվես Երևանից դուրս կամ լինես մարզից՝ այս պահին բնակվելով Երևանում կրթություն ստանալու նպատակով։
· Դու պետք է հետաքրքրված լինես մեդիա և թվային գրագիտության թեմայով և նաև պատրաստ լինես քո համայնքի երիտասարդների համար այս թեմանրով դասընթացներ կազմակերպելուն։
· Դու պետք է անգլերենի միջին մակարդակի իմացություն ունենաս և սահուն խոսես հայերեն։
Մենք հատկապես հրավիրում ենք սոցիալական ակտիվ կյանքում ներգրավված մարդկանց, ինչպես նաև ՀԿ-ների աշխատակիցներին և կամավորներին դիմելու նախագծին, որոնք հետաքրքրված են մեդիա և թվային գրագիտության թեմաներով, որոնք ցանկանում են այս թեմաներով գիտելիքներ տարածել Հայաստանում:
Մասնակիցները կընտրվեն դիմումի ձևում ներկայացված պատասխանների հիման վրա՝ հաշվի առնելով դասընթացներին և հանդիպումներին մասնակցելու նրանց մոտիվացիան և ստացած գիտելիքները հետագայում հայ երիտասարդներին փոխանցելու գաղափարները:
«Թվային քաղաքացի դեսպան» նախագիծը հովանավորվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից և համակարգվում է Հայաստանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների կողմից: