PFP պետական և հանրային ոլորտի մասնագետների ծրագիր
Միջազգային մասնագետները հնարավորություն ունեն ձեռք բերել փորձ ԱՄՆ-ի պետական և հանրային կառավարման ոլորտներում
Երիտասարդ մասնագետների Professional Fellows Program (PFP) ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը։
PFP-ն հնարավորություն է ընձեռում պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալ և գործնական փորձ ձեռք բերել ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաև քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում: ահպանեն ԱՄՆ մուտքի պահանջները՝ կապված COVID-19-ի հետ։