Ռուսաց լեզվի և տարածաշրջանային ուսումնասիրությունների ծրագիրը
Ռուսաց լեզվի և մշակույթի ամենաերկարատև և ամենահարգված ծրագրերից մեկը՝ «Ռուսաց լեզվի և տարածաշրջանային ուսումնասիրությունների ծրագիրը» (RLASP) Երևանում համատեղում է ինտենսիվ համալսարանական ուսուցումը մի շարք արտադասարանական զբաղմունքների հետ, ներառյալ կամավորական աշխատանք տարածաշրջանային ուսումնասիրություններ, զրուցակիցների հետ շփում, և տեղացի ուսանողների հետ քննարկումներին մասնակցություն։
Երևանի պետական համալսարանի դասախոսների կողմից կազմակերպվող ծրագիրը շաբաթական մոտ 20 ժամ դասարանային ուսուցում է տրամադրում ռուսաց լեզվի քերականության, հնչյունաբանության, խոսակցական հմտությունների և մշակութային ուսումնասիրությունների գծով՝ մեկ կիսամյակի, ամառային կամ ուսումնական տարվա ընթացքում։ Մասնակիցները նաև ծանոթանում են Հայաստանի պատմությանը և մշակույթին և ցանկության դեպքում կարող են նաև սովորել հայոց լեզու։
Այս ծրագիրը լավ հնարավորություն է ինչպես ամերիկացի ասպիրանտների, բակալավրիատի ուսանողների , այնպես էլ աշխատող մասնագետների համար։ Ծրագրի առանձնահատկություններից են հյուընկալ ընտանիքի հետ ապրելը, ամեն շաբաթ իրականացվող էքսկուրսիաներ,էքսկուրսիաները Երևայից դուրս, զրուցակիցների հետ շփումը և մի շարք հնարավորություններ՝ կամավորական աշխատանք կատարելու կամ ռուսալեզու համատեքստում հոբբիներով և անձնական հետաքրքրություններով զբաղվելու համար։ Մասնակիցները ծրագրի համար ակադեմիական կրեդիտներ են ստանում Բրին Մաուր քոլեջի միջոցով։ Կրեդիտավորված դասընթացները կարող են ներառել այնպիսի առարկաներ, ինչպիսիք են գրականությունը, պատմությունը, քաղաքագիտությունը և ժամանակակից հասարակությունը։ Բոլոր դասընթացները դասավանդվում են ռուսերենով՝ օտարերկրյա ուսանողներին դասավանդելու փորձ ունեցող փորձառու դասախոսների կողմից։
Ծրագրի կոնտակտային տվյալներ
Ամերիկյան Խորհուդներ, Ուսում և հետազոտություն արտասահմանում
+1 202 833 7522