Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթ
Ծրագրի առաջին բաղադրիչը վերաբերում է Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթին (ԳՁՇ), որը տեղի է ունենում ամեն տարի՝ նոյեմբերի երկրորդ շաբաթը։ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների ձեռներեցության ծրագրի նպատակն է միավորել հայկական ձեռնարկատիրական համայնքին և խրախուսել նրանց մասնակցությունը Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթին։ Համայնքի նեերկայացուցիչները կարող են մասնակցել աշխարհի տարբեր կետերում անցկացվող միջոցառումներին կամ կազմակերպել իրենց իսկ միջոցառումները։ 2022-ին Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթի շրջանակներում Հայաստանում անցկացվեց երեք միջոցառում, որոնք էին՝
· Նոյեմբերի 14-ին GEW Kick-off: Entrepreneurial Ecosystems with Joe Kapp;
· Նոյեմբերի 16-ին Entrepreneurs Virtual Reality Meetup;
· Նոյեմբերի 17-ին The Writers’ Mixer.
2023-ին անցկացվող Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթի ժամանակ Ամերիկյան խորհուրդների գրասենյակը կաջակցի ծրագրի շրջանավարտներին կազմակերպել միջոցառումներ Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթի շրջանակներում և թեմայով։
Կապ մեզ հետ
Մերի Մեսրոպյան
Ծրագրի համակարգող
mmesropyan@americancouncils.org