Ստարտափների հայտադիմումների ընդունելությունն այժմ բաց է:
Լրացուցիչ տեղեկություններ և ստարտափների մասնակցության պահանջները՝ ստորև:
ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների ձեռներեցության ծրագրի «Ստարտափների և մենթորների պրակտիկայի համայնք» բաղադրիչը կօգտագործի շրջանավարտների հավաքական հմտությունները, ցանցերը և փորձը՝ աջակցելու տեղական ստարտափներին իրենց հասունացման ճանապարհին: Ամերիկյան խորհուրդների գրասենյակը կմիավորի 18 նորաստեղծ ստարտափների ներկայացուցիչների, որոնք ցանկանում են ունենալ մենթորներ և 18 ԱՄՆ-ի կառավարության ծրագրերի հմուտ շրջանավարտ մենթորների՝ համապատասխան ոլորտներից: Երկօրյա դասընթացին մասնակցելուց հետո, որը պտտվում է ստարտափների աճի, թիմերի կառուցման և պրակտիկայի համայնքներ ստեղծելու թեմաների շուրջ, մասնակիցները կսկսեն աշխատել միասին որպես համայնք՝ օգտագործելով իրենց հմտությունների, փորձի, գիտելիքի և տաղանդի հավաքական պաշարը առավելագույն կերպով. Հաջորդ վեց ամիսների ընթացքում մասնակիցները կապի մեջ կմնան Ամերիկյան խորհուրդների գրասենյակի հետ, պարբերաբար կզեկուցեն իրենց առաջընթացի մասին և կլրացնեն հարցումներ: Կանցկացվեն միջնաժամկետ և փակման միջոցառումներ՝ համայնքի ընթացիկ ջանքերը թարմացնելու և ամփոփելու նպատակով: Միջնաժամկետ միջոցառումը տեղի կունենա դասընթացից երեք ամիս անց և կներգրավի 10 հյուրեր, որոնք բարձր ներուժ ունեն՝ նորաստեղծ ձեռնարկություններին աջակցելու համար: Եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա դասընթացից վեց ամիս անց և կընդգծի սկսնակ մասնագետների և մենթորների համատեղ ճանապարհը՝ պրակտիկայի համայնքի ստեղծման միջոցով, նրանց բիզնես ծրագրերի հաջողություններն ու ձախողումները, ինչպես նաև այն գործողությունները, որոնք լավագույնս աջակցել են նրանց բիզնեսի հասունացման գործում։
Ծրագրին մասնակցելու համար ստարտափի ներկայացուցչից պահանջվում է`
• Լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակիչ
• Կարողանալ վարժ հաղորդակցվել հայերենով, անգլերենը ցանկալի է
• Պատրաստ լինել ներկայացնել ծրագրի համար անհրաժեշտ բոլոր հաշվետվությունները (օրինակ՝ շաբաթական թարմացումներ, ամսական հարցումներ, հետհարցումներ և այլն):
• Հետաքրքրված լինել ձեռներեցությամբ և ստարտափների ու մենթորների պրակտիկայի համայնքի մաս կազմելու
• Ունենալ բիզնես/ստարտափ/ի գաղափար Երևանից դուրս գտնվող մարզերից մեկում։
Այս նախագիծը հովանավորվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից և համակարգվում է Հայաստանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների կողմից:
Կապ մեզ հետ
Մերի Մեսրոպյան
Ծրագրի համակարգող
mmesropyan@americancouncils.org