Ձեռներեցության գործնական դասընթաց

Ձեռներեցության գործնական դասընթացը ԱՄՆ-ում հավաստագրված ծրագիր է, որը մշակվել է Նեբրասկա-Լինքոլն համալսարանի 4-H ուսուցիչների կողմից։ Ծրագիրը հատուկ մշակվել է միջնակարգ դպրոցի աշակերտների համար և նպատակ ունի բարելավել ձեռներեցության մասին նրանց դպրոցական և դպրոցից դուրս ստացած գիտելիքները, ինչպես նաև հնարավորություններ ընձեռել ձեռներեցության գործնական փորձ ձեռք բերելու համար։

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը կհավաքագրի և կվերապատրաստի ԱՄՆ կառավարության ծրագրերի 18 շրջանավարտների, ովքեր կիրականացնեն ծրագիրը մարզերի միջնակարգ դպրոցի աշակերտների համար։ Ծրագիր առաջին փուլին Ամերիկյան խորհուրդների գրասենյակը կկազմակերպի եռօրյա վերապատրաստման դասընթաց ընտրված շրջանավարտների համար։ Վերապատրաստման ընթացքում շրջանավարտները իրենք կսովորեն ծրագիրը և կսովորեն՝ ինչպես դասավանդել ծրագիրը աշակերտներին։ Հաջորդ 3-4 ամիսների ընթացքում Միջազգային խորհուրդների աջակցությամբ շրջանավարտները կամավոր կերպով կիրականացնեն ծրագիրը մարզերի միջին դպրոցի աշակերտների համար: Ծրագրի վերջնական փուլում աշակերտները կցուցադրեն իրենց ստեղծած ապրանքները փակման միջոցառման` ցուցահանդես-վաճառքի շրջանակներում:

Դասընթացավար դառնալու հայտն այժմ փակ է: 

Այս նախագիծը հովանավորվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից և համակարգվում է Հայաստանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների կողմից:

Կապ մեզ հետ

Մերի Մեսրոպյան

Ծրագրի համակարգող

mmesropyan@americancouncils.org