
A²SE 2024 Awards
Շրջանավարտների ամենամյա մրցանակաբաշխության միջոցառման մասնակիցների հայտեը բա՜ց են
Հարգելի շրջանավարտներ, լրացել է շրջանավարտների մրցանակաբաշխության հայտերի 2024 թվականի վերջնաժամկետը: Բայց դուք կարող եք դիմել որպես մասնակից շրջանավարտների մրցանակաբաշխության միջոցառմանը` միասին նշելու շրջանավարտների նշանավոր ձեռքբերումները: Միջոցառումը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ին, ժամը 18:00-ին։ Լրացուցիչ տեղեկությունների անցեք ստորև նշված հղումով:
USG Alumni Engagement
Ծրագրր Կոնտակտային Տվյալներ
Անուշ Արսենյան
Շրջանավարտների ներգրավվման ծրագրերի համակարգող
alumni.am@americancouncils.org
ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող փոխանակման ծրագրերի սիրելի շրջանավարտներ,
Սիրով հայտնում ենք, որ ընդունվում են Շրջանավարտների ամենամյա մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրման 2024թ.-ի հայտերը։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է ԱՄՆ կառավարության` Շրջանավարտների ներգրավման և աջակցման ծրագրի կողմից՝ շրջանավարտների խորհրդատվական հանձնաժողովի օգնությամբ և ԱՄՆ-ի Հայաստանում դեսպանության ֆինանսավորմամբ:
ԱՄՆ կառավարության` Շրջանավարտների ամենամյա մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել այն ականավոր, առաջընթաց գրանցող և առաջնորդ շրջանավարտները, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանում` բարեփոխումներ ապահովելով տարբեր ոլորտներում, մասնավորապես`
Համայնքային ծառայություն. գնահատում է այն շրջանավարտներին, ովքեր իրականացրել են համայնքային ծառայությունների վերաբերյալ նախագծեր, կամավորական աշխատանքներ, հանդես են եկել կրթական և սոցիալական նախաձեռնություններով։
Նորարարություն. ողջունում է այն շրջանավարտներին, ովքեր նորարարություն են մտցրել որևէ ոլորտում՝ ցուցաբերելով նշանակալի ձեռքբերումներ:
Արվեստ և մշակույթ. գնահատում է անձանց, ովքեր ակտիվորեն նպաստել են են հայկական մշակույթի զարգացմանը, մշակութային ժառանգության և արժեքների պահպանմանը տեղական կամ համաշխարհային մակարդակում:
Գործարարություն և բիզնես. ողջունում է շրջանավարտներին, ովքեր ցուցաբերել են բացառիկ բիզնես հմտություններ և որևէ ոլորտում դրսևորել հաջողության հասած նախաձեռնություններ։
Գերազանցություն STEM-ում. ողջունում է նրանց, ովքեր նշանակալի ներդրում են կատարել գիտության, տեխնոլոգիաների, ինժեներիայի և մաթեմատիկայի ոլորտներում:
Թեկնածուների համապատասխանության չափանիշները
Թեկնածուները պետք է լինեն ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտներ։
Թեկնածուների գերազանցությունը, որևէ ոլորտում նշանակալի ձեռքբերումներն և ներդրումները պետք է փաստագրված ու հիմնավորված լինեն ։
Թեկնածուների աշխատանքները պետք է նշանակալի և չափելի ազդեցություն ունեցած լինեն իրենց համայնքի, արդյունաբերության կամ հասարակության առավել լայն շերտերի համար:
Թեկնածուները պետք է ցուցադրած լինեն առաջնորդական և/կամ նորարարական որակներ` համայնքային ծառայության, պրոֆեսիոնալ աշխատանքի կամ մշակութային խթանման միջոցով:
Թեկնածուները պետք է ցույցաբերեն շարունակական հանձնառություն իրենց ոլորտին կամ գործին՝ ոչ թե մեկանգամյա ձեռքբերմամբ, այլ շարունակական ներդրումներով։ Հայտադիմումների ներկայացման պահանջները.
Հայտադիմումները պետք է լրացվեն և ներկայացվեն մինչև 2024թ-ի սեպտեմբերի 1-ը,ժամը 23:59-ը:
Դիմորդները կարող են ինքնաառաջադրվել կամ նրանց կարող է աջադրել մեկ այլ շրջանավարտ:
Հայտերը պետք է ներկայացվեն անգլերենով:
Թեկնածության նկարագրությունը պետք է ներառի. ՝
Թեկնածուի` իր ոլորտի զարգացմանը նպաստած ներդրուման նկարագիրը։
Թեկնածուի առանցքային ձեռքբերումները որպես քաղաքացի և պրոֆեսիոնալ։
Թեկնածուի` համայնքային ծառայություններին միտված ջանքերը;
Թեկնածուի ձեռքբերումներին ծանոթ 1-2 անձի կոնտակտային տվյալներ։:Հավելյալ աջակցող փաստաթղթեր, որոնք կարող են աջակցել հայտադիմումին և ընդգծում են թեկնածուի ձեռքբերումներն ու ներդրումները (օրինակ՝ հոդվածներ, մրցանակներ/պարգևներ և այլն):
Թերի հայտադիմումները չեն դիտարկվի գնահատման հանձնաժողովի կողմից
The Project is administered by the American Councils for International Education in Armenia and funded by the US Embassy in Armenia. The opinions, findings and conclusions or recommendations expressed herein are those of the Author(s) and do not necessarily reflect those of the Department of State.