ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների ձեռներեցության ծրագիր.

Ստեղծելով արժեք՝ այլոց համար

ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների ձեռներեցության ծրագրի (2022-2024) նպատակն է կապող օղակ հանդիսանալ Հայաստանի ձեռներեցների համար, աջակցել ձեռնարկատիրական կրթությանը, ինչպես նաև ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների և հայ հանրության միջև փորձի փոխանակմանը։ Ծրագրի շրջանակներում «ձեռնարկատիրական» գործունեությունը սահմանվում է որպես այնպիսի, որն արժեք է ստեղծում ուրիշների համար՝ լինի դա տնտեսական, սոցիալական, թե մշակութային արժեք:

ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների ձեռներեցության ծրագիրը պատրաստվում է հասնել իր նպատակներին ստորև թվարկված երեք բաղադրիչների միջոցով՝

Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթ 2022 և 2023
Ձեռներեցության գործնական դասընթաց
Սթարթափների և մենթորների համայնքի ստեղծում

Այս նախագիծը հովանավորվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից և համակարգվում է Հայաստանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների կողմից:

Կապ մեզ հետ

Մերի Մեսրոպյան

Ծրագրի համակարգող

mmesropyan@americancouncils.org